‘
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան», տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 տարբերակով պայմանագիր: Վերջին մեկ և կես տարին ֆրանսիացին վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Քաթարի Ալ Գարաֆա թիմում: Հիշեցնենք, որ ռուսական ակումբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը:
‘