‘
Երեւանի քաղաքապետարանը փոփոխություններ է մտցրել մայիսի 29-ին հայտարարված Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի պայմանների մեջ: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փոփոխությունները պայմանավորված են մրցույթին մի շարք արտասահմանցի ճարտարապետների մասնակցելու ցանկությամբ:
Այսպիսով, Հանրապետության հրապարակի «վերակառուցման» մրցույթին կարող են մասնակցել նաեւ արտասահմանցի մասնագետներ:
Բացի դրանից, մրցույթի անցկացման եւ նախագծերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 29-ից տեղափոխվել է մինչեւ հոկտեմբերի 15-ը, իսկ մրցույթի արդյունքների ամփոփումը սեպտեմբերի 20-ի փոխարեն տեղի կունենա մինչեւ նոյեմբերի 5-ը:
‘