‘Ամփոփվեց «Ոսկե ծիրանի» չորրորդ օրը’

874

«Ոսկե ծիրանի» փառատոնային չորրորդ օրը սկսվեց մրցութային ծրագրերում ներկայացված ֆիլմերի հեղինակների մամլո ասուլիսներով: Հանդես եկան Միրա Ֆորնեյը՝ «Իմ մարդասպան շունը», «Լեոն Պրուդովսկին», «Բարի գալուստ և ցավակցում ենք», Մարիա Սահակյանը՝ «Այդ ես չեմ», Լորանս Պերիգոն՝ «Երկու հոգու միջև» և Արտո Փեհլիվանյանը՝ «Վ…Այսինքն` Վեռնյոյ»:

Փառատոնային օրակարգը շարունակվեց Գոդֆրի Ռեջրոյի վարպետության դասով: ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Պիետրո Մարչելլոյի հետ, ով ներկայացրեց «Փելեշյանի լռությունը» ֆիլմը:

Այսօր տեղի ունեցավ նաև Քույր փառատոների` Պուսանի և Ռոտերդամի փառատոների ծրագրերի բացումը, ինչպես նաև Ուլրիխ Զայդլի հետահայաց ցուցադրությունների ծրագրի մեկնարկը:

Օրն ամփոփովեց «Ոսկե ծիրանի» 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյով, որտեղ ներկա էին փառատոնի հյուրերն ու բարեկամները:

Նախորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակի մրցույթին կարող են նաեւ արտասահմանցիներ մասնակցել’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Արտակ Բուդաղյանի զենքն առանց փամփուշտների է եղել’