‘Նոր տրանսֆերային կրքեր. Օզբիլիսի գործակալը մեղադրում է Օլեգ Մկրտչյանին’

1227

Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մոնակո» ֆուտբոլային ակումբը հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսին գնելու համար 6 մլն եվրոյի առաջարկություն է արել Կրասնոդարի «Կուբանին», ИТАР-ТАСС-ը: Հենց սրա մասին է վկայել խաղացողի գործակալ եւ նրա իրավունքների 50 տոկոսի սեփականատեր Դմիտրի Սելյուկը:

«Իրադրությունն այսպիսին է. կիսապաշտպանի իրավունքները հավասարապես պատկանում են 2 կողմին՝ «Կուբանի» նախագահ Օլեգ Մկրտչյանին եւ ինձ: Գործերի այսպիսի ընթացքը շատ նման է Մխիթարյանի հետ կապված իրավիճակին: «Շախտյորի» ղեկավարությունը բոլոր հարցերը համաձայնեցրեց Օլեգ Մկրտչյանի հետ: Հիմա նույն իրավիճակն է, բայց Օլեգը անպարկեշտ է իրեն պահում, քանի որ «Մոնակոյից» առաջարկություն ստանալով ինձ՝ որպես հավասար սեփականատիրոջ, տեղյակ չի պահում,- պատմել է Սելյուկը:

Երբ Օզբիլիսը «Այաքսից» տեղափոխվում էր «Կուբան», խաղացողի եւ ակումբի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց, որ 6 մլն եվրոյի առաջարկության դեպքում ակումբը նրան ազատ ընտրության երաշխիք կտա: Եթե նա ցանկանա փոխել ակումբը՝ կփոխի: Ավելին, բացի «Մոնակոյից» մի ակումբ էլ կա, որը հավակնում է Արազին: Նրանք պատրաստ են ավելի մեծ գին վճարել,- նշել է գործակալը:

Ըստ պայմանագրի Մկրտչյանը կամ Օզբիլիսին պետք է բաց թողնի, օրինակ՝ «Մոնակո»,- կամ փող վճարի մյուս կողմին եւ խաղացողի իրավունքները զիջի,- բացատրում է Սելյուկը:- Ես Մկրտչյանին առաջարկեցի հետեւյալը. կամ մենք նրան 3 մլն եվրո ենք վճարում, կամ՝ նա մեզ, բայց նա ոչինչ չի ուզում եւ չի փորձում խնդիրը լուծել: Օզբիլիսին արգելել են ներկայացուցիչ ունենալ՝ ի դեմս ինձ, բայց Արազն ինձ ասել է, որ իրավիճակը վհատեցնող է: Միաժամանակ նա ցանկություն ունի «Մոնակոյում» հանդես գալ: Հույս ունեմ Կուբանը» խելքի կգա եւ խաղացողին ազատություն կտա»,- եզրափակել է Սելյուկը:

Նախորդ հոդվածը‘Մենք գործ ունենք ժուլիկների հետ. Լեւոն Զուրաբյանը` Տիգրան Սարգսյանի «օֆշորային»սկանդալի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը իր ավտոմեքենան լիցքավորում է գաղտնի և անօրինական (լուսանկարներ)’