‘
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը արդարացրել է կամավոր-պահապան Ջորջ Ցիմերմանին, ով 2012-ի փետրվարին կրակոցով սպանել է սեւամորթ անչափահաս Թրեյվոն Մարթինին:
Ատենակալները նշել են, որ Մարթինի սպանության գործը պատմության մեջ կմնա: Մեղադրյալը դատաքննության ժամանակ պնդել է, որ անչափահասի վրա կրակել է ինքնապաշտպանության նկատառումով, քանի որ փետրվարի 26-ի գիշերը կռվի էէր բռնվել Թրեյվոն Մարթինի հետ:
Անցյալ տարվա ապրիլին Ցիմերմանը ներկայացել է ոստիկանություն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է կատարվածը:
‘