‘
Թուրքիան մտադիր չէ որեւէ մեկին իր տարածքից նույնիսկ մի քար տալ, եւ նրանք, ովքեր տարածքային պահանջներ կներկայացնի Թուրքիային, կտուժեն նման դիրքորոշման պատճառով
Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն՝ արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանն այն մասին, որ Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ պետք է նախապատրաստվել Հայաստանի Հանրապետության տարածքներըվերադարձնելու հարցին:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում Դավութօղլուն կոչ է արել «չափը ճանաչել» բոլոր նրանց, ովքեր Թուրքիային տարածքային պահանջ են ներկայացնում: «Նման միտքն անգամ աբսուրդ է: Եթե մենք խաղաղ Կովկաս ենք ուզում, երկրներից յուրաքանչոյւրը պետք է իր չափը եւ իր սահմաններն իմանա: Հակառակ դեպքում՝ առաջին հերթին կտուժեն նրանք, ովքեր պահանջներ կնորկայացնեն իրենց հարեւաններին», — ասել է թուրք նախարարը:
‘