‘
Դքսուհի Քեյթ Միդլթոնը` արքայազն Ուիլյամի կինը, երեխա է ունեցել: BBC-ի փոխանցմամբ՝ երեխան տղա է: Ըստ ավանդույթի՝ որդու լույս աշխարհ գալուց հետո Ուիլյամն առաջինը զանգահարել եւ այդ մասին տեղյակ է պահել տատիկին` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին: Հիշեցնենք, որ ողջ Բրիտանիան անհամբերությամբ սպասում էր փոքրիկի լույս աշխարհ գալուն: Մարդիկ նույնիսկ խաղադրույքներ էին կատարում` երեխայի սեռի հետ կապված:
‘