‘
Այսօր առավոտյան 9:30 — 10:00-ի սահմաններում Շենգավիթ համայնքի կանգառներից մեկում երկու անհայտ անձինք երկու անգամ հարվածել են «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ակտիվիստ Աստղիկ Աղեկյանին: Աստղիկ Աղեկյանը Hetq.am-ի տեսանյութում պատմում է, որ իրեն օգնության են հասել կանգառում գտնվող քաղաքացիները: Աստղիկ Աղեկյանը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի վստահում ոստիկանությանը: Նա համարում է, որ բռնությունը նպատակ ունի վախեցնել պայքարի ակտիվիստներին, սակայն իրենք այլեւս որեւէ մեկից չեն վախենում:
‘