‘
«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները Կառավարության մոտից շարժվեցին դեպի քաղաքապետարան: Այնտեղ նրանց սպասում էին ոստիկանական ջոկատները: Ցուցարարներին մոտեցավ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Ցուցարարները իրենց հետ տորթ էին բերել՝ «Կերեք, կշտացեք» գրությամբ: Դավիթ Սանասարյանը տորթը տարավ քաղաքապետարան:
Վերջին օրերի սովորությամբ՝ ցուցարարներին փողոցից ազդանշաններով ողջունում են անցնող մեքենաները, այնպես որ՝ քաղաքապետարանի մոտ այժմ կարգին ժխոր ու աղմուկ է:
‘