‘
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու և օգնություն տրամադրելու նպատակով, նախորդ օրը այցելել են Հովսեփյանների ընտանիքներին: Նրանք օրերս են Սիրիայից Գյումրի եկել: Բնակարանը նրանց հատկացրել է «Կարիտաս» ընկերությունը, կոմունալ ծախսերը ներգաղթյալներն են ծածկում: Աստղիկ Հովսեփյանը հայտնեց, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցում: Սիրիահայ ընտանիքի անդամները զարմացած են Գյումրիում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատությունից. «Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա», -տեսանյութում ասում է Աստղիկը:
‘