‘Քեթրին Էշթոնը երկժամյա հանդիպում է ունեցել Մուրսիի հետ’

794

ԵՄ արտասահմանյան գործերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդիպել է Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մուրսիի հետ: Ինչպես հայտնել է Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչը, հանդիպումը կայացել է երկուշաբթի երեկոյան և տևել երկու ժամ, որի ընթացքում կողմերի միջև «համակողմանի երկխոսություն» է տեղի ունեցել: Հանդիպման վայրի վերաբերյալ ոչինչ չի ասվում, սակայն հայտնի է, որ բանակի միջամտությամբ պաշտոնանկ արվելուց հետո, որին նախորդել էին մի քանի շաբաթ շարունակվող զանգվածային ցույցերը, Մուրսին գտնվում է կալանքի տակ: Այդ ժամանակից ի վեր Մուրսիի ավելի քան 70 կողմնակիցներ են զոհվել  անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում: Այսօր տապալված նախագահի կողմնակիցները մտադիր են Կահիրեում անցկացնել զանգվածային բողոքի ցույց, իսկ ժամանակավոր կառավարությունը նախազգուշացրել է, որ օրենքը խախտողների նկատմամբ կոշտ և վճռական է տրամադրված:

Քեթրին Էշթոնը հանդիպել է նաև Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Սիսիի  և ժամանակավոր կառավարության այլ անդամների հետ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Աննախադեպ» հաղթելու արանքներում մեկ-մեկ էլ մտածեք’
Հաջորդ հոդվածը‘Московский комсомолец. Եւս մի հայ վարորդ բեռնատարով վթարի պատճառ է դարձել’