‘«Բարև, Երևանը» դատի է տալիս Տարոն Մարգարյանին’

1293

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը պատրաստվում է դատական գործընթաց սկսել Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ` հասարակական տրանսպորտի ուղեվարձն անհիմն բարձրացնելու մեղադրանքով: Խմբակցության անդամները և այլ մասնագետներ արդեն մի քանի օր է, ինչ աշխատում են հայցադիմումի վրա, և եթե ոչ այսօր, ապա մինչև ուրբաթ հաստատ կդիմեն դատարան: Խոսքը ոչ միայն տրանսպորտի թանկացման հիմնավորման համար ներկայացրած հաշվարկների մասին է, այլև իրավական «անօրինական» այն փաթեթի, որի հիման վրա կայացվել է քաղաքապետարանի որոշումը: Քանի որ որոշումը ստորագրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասցեատերն ինքն է, և դատի են տալու հենց  Տարոն Մարգարյանին: Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահեցնում է, որ «Բարև, Երևանը» դատական գործընթաց կսկսի ու դատարանի վճռով կապացուցի, թե ինչպիսի «անգրագետ» որոշումներ է կայացնում քաղաքապետարանը: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘Երեւանում այսօրվանից վճարովի ավտոկայանատեղիներ են գործում’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. Սպառողական գները անցյալ տարվա համեմատ աճել են 8,5 %-ով’