‘ՄԻՊ. ՄԻՊ-ի արձագանքը ակտիվիստներին կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում’

922

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը  կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում: Տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

Պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի 116 թեժ գծի ահազանգերին:  Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Հաբեթ Մարտիրոսյանը մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում ներկա են գտնվել հավաքին: Միևնույն ժամանակ Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը պարբերաբար այցելել է ակտիվիստներին՝ նրանց տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի մոտ նստացույց անցկացնող քաղաքացիները այսօր դիմել էին ՄԻՊ-ին, որպեսզի վերջինս միջամտի վրանի կամ հովանոցի տեղադրման հարցում, քանի որ ոստիկանությունը ապօրինաբար թույլ չէր տվել նրանց դա անել: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատավարություն. Կարծիքներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի նախագահը Youtube-ում հայտնված ձայնագրությունը սադրանք է համարում Վիլնյուսի դեմ’