‘
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը օգոտոսի 8-ին ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարք տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասում Մեծի Տանն կաթողիկոսարանից, անձնական այցելության ժամանակ քննարկվել են Հայ եկեղեցուն, հայրենիքին եւ ընդհանրապես հայ ժողովրդին առնչվող հարցեր:
Սրբազան պատրիարքն այնուհետեւ ճաշի է հյուրընկալվել Արամ Առաջին կաթողիկոսին:
‘