‘
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է թիմի մարզիչ Միրչա Լուչեսկուի հայտարարությունը, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Զենիթ» չի կայացել:
«Զենիթի» ղեկավարությունը հեռախոսազրույցում պարզապես հետաքրքրվել էր Մխիթարյանով: Պաշտոնական ոչ մի գրություն չի եղել: Մենք նույնիսկ գնի մասին չենք խոսել: Հենրիխն էլ երբեւիցե չի ասել, թե ցանկանում է «Զենիթ» տեղափոխվել:
Այնպես որ, միայն մեկ զանգ է եղել: Միգուցե, Լուչեսկուին էլ են զանգել: Այդ առթիվ ես նրա հետ չեմ զրուցել:
«Շախտյորը» պատրաստ է բանակցություններ վարել ցանկացած ֆուտբոլիստի շուրջ: Իհարկե, մենք չենք ցանկանում բաժանվել Մխիթարյանից: Բայց եթե վաղը ինչ-որ մեկը գա եւ 40 միլիոն եվրո առաջարկի… Հաշվի առնելով, թե «Զենիթը» ինչ գումարներ է ծախսում ֆուտբոլիստների վրա, ապա 40 միլիոնը` ընդհանրապես գումար չէ»,- Պալկինի խոսքն է մեջբերում «Спорт день за днем»-ը:
‘