‘Բերդիմուհամեդովը կառավարությանը կպաշտպանի գնդակադիմացկուն ապակիներով’

918

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանձնարարել է փամփշտակայուն ապակիներ տեղադրել նոր կառուցվող կառավարության շենքի դռներին ու պատուհաններին, հայտնում է «Хроника Туркменистана» պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնաձիգից արձակված կրակոցին դիմացող մեկ պատուհանը մոտավորապես մեկուկես հազար դոլար կարժենա: Թուրքմենստանի նախագահը, ինչպես նշում է աղբյուրը, «սիրում է փոփոխություններ մտցնել ոչ միայն կառուցվող նախագծերում, այլև արդեն ավարտվածներում»: Կառավարական շենքերի նոր համալիրի շինարարությունն Աշգաբադում սկսվել է մի քանի տարի առաջ: Օբյեկտը նախատեսված է հանձնել այս տարվա դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ Բերդիմուհամեդովը, բացի նախագահի պաշտոնից, զբաղեցնում է նաև կառավարության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի քաղաքացիներին վարկաբեկող նյութերի արխիվը կոչնչացվի’
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հարձակում է սկսվել նաեւ Աղդամի ուղղությամբ’