‘Ուժեղ կարկուտ Շիրակի մարզում’

912

Օգոստոսի 24-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ և բանջարաբոստանային տնտեսություններ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:

Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:

Նախորդ հոդվածը‘Ծեծի են ենթարկվել նստացույցի 2 մասնակից (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Լյուքս Ստեփանյանի հայրը հրաժարվել է ՊՆ-ի փոխանցած գումարից’