‘Աղբյուր. Գյումրու ոստիկանապետը պաշտոնանկ է արվել ‘

1053

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգոստոսի 29-ի հրամանով ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ, տեղեկացնում է Shamshyan.com-ը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պետ: Ս. Մարտիոսյանը մինչև Գյումրիի ոստիկանապետ նշանակվելը զբաղեցնում էր ոստիկանության կենտրոնականի բաժնի պետի պաշտոնը, ով Վ. Գասպարյանի հրամանով ազատվել է նշված պաշտոնից:

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկատվությունը առայժմ չի հաստատում: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը զինակիցներ ունի` աշխարհը չունի’
Հաջորդ հոդվածը‘Մշակույթի նախարարություն. Շինարարությունը Փակ շուկայում ապօրինի է’