‘ԼՂՀ. Աշխատավարձերի նախատեսվող միջինացված աճը կազմելու է 20 տոկոս’

973

Ի կատարումն ԼՂՀ վարչապետի արձանագրային հանձնարարականի` սեպտեմբերի 5-ին պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ անց է կացվել 2014-16թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման և կառավարություն ներկայացնելու հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը խորհրդակցությանը ներկայացրել է ծախսային ծրագրի մշակման սկզբունքը, տրամաբանությունը և չափորոշիչները:

Անդրադառնալով հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի` պետբյուջեի բաղադրիչներին, վարչապետը տեղեկացրել է, որ մասնավորապես աշխատավարձերի մասով նախատեսվող միջինացված աճը կազմելու է 20 տոկոս:

Կառավարության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է մինչև ընթացիկ ամսվա կեսը գործադիրի հաստատմանը ներկայացնել ամփոփ ծրագրերը, որոնք ներառվելու են 2014թ. պետական բյուջեում` խորհրդարան ներկայացնելու նպատակով:

ԼՂՀ կառավարության մամլո ծառայությանը

Նախորդ հոդվածը‘Սիրիայի վերաբերյալ քննարկումներ G20-ում. ամեն մեկը մնաց իր կարծիքին’
Հաջորդ հոդվածը‘Իսկ արեւմտամե՞տ էր արդյոք հանգուցյալը’