‘Քաղբանտարկյալներ, մարտի 1-ի սպանդ, կեղծված ընտրություններ. Աղվան Հովսեփյանը պաչեց դուռը և հեռացավ’

1623

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին՝  Սահմանադրությամբ նախատեսված  6-ամյա ժամկետը լրանալու կապակցությամբ:

Ա.Հովսեփյանը հրաժեշտի խոսք է ունեցել, որտեղ մի շարք կեղծ պնդումներով է հանդես եկել, մասնավորապես՝ նշել է, որ ծառայել է իր հայրենիքին և պետականությանը, իսկ վերջում հայտարարել է, որ ինքն ամեն ինչ արել է, որ դատախազության համակարգի առջև դրված բոլոր խնդիրները  լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում :

Հիշեցնենք միայն, որ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանում եղել է հարյուրից ավելի քաղաքական բանտարկյալ, իսկ մարտի 1-ի տասը զոհերի մեղավորները մինչ այժմ չեն հայտնաբերվել և պատասխանատվության չեն ենթարկվել: Նշենք նաև, որ Հովսեփյանի օրոք կեղծվել են 5 համապետական ընտրություններ, և ընտրակեղծարարներից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Մինչ այժմ Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կեղծ մեղադրանքով գտնվում է բանտում:

Ահա այսպես է Աղվան Հովսեփյանը ծառայել հայրենիքին և պետականությանը:

Սա Աղվան Հովսեփյանի՝ հայրենիքին և պետականությանը «ծառայելու» ամեևին ոչ ամբողջական ցուցակն է:

Նախորդ հոդվածը‘Տոտտին մինչև 40 տարեկան կմնա «Ռոմայում»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանի իշխանությունը խոցելի է, թույլ, անողնաշար և անարժանապատիվ (տեսանյութ)’