‘Հարկատուների փողերը «շան փայ են դառնում». Մամուլ’

1211

«ՉԻ»-ն իր լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Բանից պարզվում է՝ ամեն տարի Երևան քաղաքի բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվում թափառող շների դեմ պայքարելու նպատակով՝ այն հաշվով, թե իբր Երևանում մոտ 46 հազար թափառող շուն կա: Իրականում, մասնագետների կարծիքով՝ դրանց թիվը մոտ 4 հազար է:

«ՉԻ»— Եթե Երևանում իսկապես 46 հազար թափառող շուն լիներ, քաղաքում, բառիս բուն իմաստով, հնարավոր չէր լինի տեղաշարժվել, կստացվեր, որ ամեն շենքի բակում առնվազն 13-14 շուն կա: Բայց որպես բիզնես՝ գոյություն չունեցող շների դեմ պայքարը քաղաքապետարանի համար իսկապես «ոսկեբեր երակ» է: Որևէ մեկը շներին չի հաշվի, շները հաստատ չեն բողոքի, որ իրենց դեմ լավ չեն պայքարում, ատկատի խնդիր էլ չկա՝ շները բյուջետային հատկացումներից փայ չեն ուզի: Նրանք կշարունակեն թափառել քաղաքի արվարձաններում՝ այդպես էլ չիմանալով, որ քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաներ իրենց հաշվին միլիոններ են դիզում, իսկ հարկատուների փողերը, բառիս բուն իմաստով՝ «շան փայ են դառնում»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանում վաղուց արդեն կա մեկ օրինակարգ քաղաքական հարցադրում’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասը վերադառնում է մեկնարկային կազմ’