‘Արգենտինայի ԱԺ-ում կազմավորվել է հայ խորհրդարանականների հետ բարեկամական խումբը ‘

805

Սեպտեմբերի 12-ին Արգենտիայի խորհրդարանում կազմավորվել է Հայաստանի եւ Արգենտինայի խորհրդարանականների բարեկամական խումբը: Խումբը նախագահելու է պատգամավոր Քրիստինա Զիեպարտը, իսկ դրան մաս են կազմելու Կարլոս Ռայմունդը, Դիանա Գոնթը, Օմար Պարչետտան, Ալֆրեդո Աթանասովը, Խուան Կարլոս Սապալսան, Ռոդոլֆո Ֆերնանդեն, Ռիկարդո Խիլ Լավետրան, Մարիո Մեթասան, Կլաուդիո Լոսանոն, Օսկար Գուրիլեն, Բեատրիս Լոթթոն եւ Մոնիկա Գոնտրերան:

Խմբի կազմավորման արարողությանը մասնակցել է Արգենտիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների եւ Կրոնի հարցերով հանձնաժողովի նախագահ Կիժերմո Գարմոնան, եւ Բարեկամության խմբերի համակարգող Սանդրա Գապաժերոն: Փոխանցում է Արգենտինայի «Արմենիա» թերթը:

 

Նախորդ հոդվածը‘Չինովնիկների մեղքով մայրն ու անչափահաս երեխաները 7 օր մեկուսացվել են Չելյաբինսկում’
Հաջորդ հոդվածը‘Իսլամիստների առաջնորդը Բանգլադեշում դատապարտվել է մահապատժի’