‘Բակո Սահակյանն ընդունել է ամերիկացի եւ կանադացի գործիչների’

804

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը կիրակի օրը ընդունել է Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի շրջանային ու քաղաքային օրենսդիր և գործադիր մարմինների մի խումբ ներկայացուցիչների:

Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Կալիֆորնիայի և Ղարաբաղի միջև հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական և մշակութային ոլորտներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ղարաբաղը շահագրգռված է Կալիֆորնիայի հետ գործակցության ընդլայնմամբ՝ այն համարելով պահանջված ու օգտակար:

Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահը ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղ — Կանադա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:

Բակո Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունների ընդլայնմամբ ու խորացմամբ և այս համատեքստում առանձնակի կարևորել է Կանադայի հետ գործակցությունը:

Նախորդ հոդվածը‘Գլխով սահանկման արդյունքում ֆուտբոլիստը զրկվել է մի քանի ատամներից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը աջակցություն է խնդրել ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում’