‘Իգուաինը մեկնարկել է՝ ինչպես Կավանին’

823

Գոնսալո Իգուաինը նորից հաճույք է ստանում ֆուտբոլից: Մի քանի մրցաշրջան տառապելով «Ռեալ Մադրիդում» և ի վերջո զիջելով մրցակցությունը Քարիմ Բենզեմային՝ արգենտինացին տեղափոխվեց «Նապոլի», որտեղ կոչված էր փոխարինելու Էդինսոն Կավանիին: Եվ ահա, Իգուաինը իր «Սերիա Ա-ում» անցկացրած առաջին 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ՝ հավասարվելով Կավանիի՝ «Նապոլիում» անցկացրած առաջին 2010-2011 մրցաշրջանի ցուցանիշներին, որի ավարտին ուրուգվայցին դարձավ 26 գոլի հեղինակ: Մադրիդում անցկացրած 7 տարիների ընթացքում Իգուաինը այսպիսի ցուցանիշների էր հասել միայն նախորդ մրցաշրջանում: 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյան. Իմ դեմ մահափորձը Հայաստանը Մաքսային միությանը բռնակցելու ուղղությամբ առաջին քայլն էր’
Հաջորդ հոդվածը‘ Հայտնաբերվել է արկ’