‘Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ’

268

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ՀԱյաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: Ըստ աղբյուրի, համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հանդիպումը նախարարների հետ տեղի կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր վեհաժողովի ընթացքում:

Համանախագահները Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ առանձին հանդիպումներ կունենան:

Նախորդ հոդվածը‘ Հայտնաբերվել է արկ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. «Փակ շուկան» ճանաչելի կլինի մայթի գրությամբ’