‘
Հաջորդ տարվա հունվարի 2-ին «Բավարիան» պաշտոնապես կհայտարարի Ռոբերտ Լևանդովսկիի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Այս մասին լեհ հարձակվողը հայտնել է Sport1-ին: Հիշեցնենք, որ խաղացողի տեղափոխությունը «Բավարիա» տեղի չունեցավ այս ամռանը միայն այն պատճառով, որ դորտմունդցիների ղեկավարությունը հրաժարվեց նրան բաց թողնել իրենց մրցակցի կազմ: Գործարքի մանրամասները դեռևս հայտնի չեն:
‘