‘
ԱՄՆ-ի առաջին տիկինը` Միշել Օբաման, հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում:
«Իմ քվեաթերթիկն արդեն փոստարկղում Է, չկարողացա սպասել ընտրությունների օրվան: Սիրում եմ քեզ»,- դիմելով Բարաք Օբամային գրել է Միշելը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին:
‘