‘
Քիչ առաջ Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ Սերժ Սարգսյանին հարցրել են, թե Հայաստանում այսօր 29 մարդ համարվում է խղճի բանտարկյալ: «Նրանց, ի վերջո, ազատ արձակելո՞ւ եք»,- հարցրել է պատգամավոր Պրեսկոտը:
«Խղճի ազատության եվրոպական չափորոշիչներին հասնելու համար մենք հսկայական աշխատանք ենք տարել: Այս պահին տրված են օրենսդրական դրույթները, փոփոխվել են օրենսդրական դրույթները, եւ այն մարդիկ, որոնք իրենց համոզմունքի պատճառով չեն ցանկանում ծառայել բանակում, քրեական պատասխանատվությունից կազատվեն: Օրենսդրական կարգավորուրմները կան»,- ի պատասխան՝ ասել է Սարգսյանը:
‘