‘
Փաստաբանների պալատի արդեն նախկին նախագահ Ռուբեն Սահակյանն այսօր իր հետնորդի՝ Արա Զոհրաբյանի պաշտոնակալության հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս ուշագրավ վրիպում է թույլ տվել:
Երախտագիտություն հայտնելով իր գործընկերներին, Սահակյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լեւոն Տեր-Ավետիքյանցին՝ սխալմամբ արտաբերելով Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Ինչպես կասեր Ֆրոյդը՝ ենթագիտակցությունը ուժեղ բան է:
Ուշագրավ է, որ դրանից հետո դահլիճը բուռն ծափահարություններով է դիմավորել Ռուբեն Սահակյանի ճշտումը: Իսկ ինքը՝ Փաստաբանների պալատի նախկին ղեկավարը, կարծես թե «պատժելով» ինքն իրեն, հավելել է՝ «Տեր-Ավետիքյանցին՝ անտեր Սահակյանից»:
Տեսանյութը՝ Panorama.am-ի
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
‘