‘
Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Վայոց Ձորի մարզ կատարած այցի ժամանակ եղել է նաև «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակում: Ըստ Սարգսյանի լրատվական ծառայության հաղորդագորթյան՝ նա «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակում ծանոթացել է իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին:
«Ժողովուրդը» գրում է, որ այս այցը, թերևս, պատահական չէ. բանն այն է, որ հյուրանոցային համալիրը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է անձամբ ՀՀԿ ղեկավարին: Սակայն ներդրումներն իրականացրել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը: Ընդ որում, այդ հանգստյան տունը կառուցելու համար Ջերմուկում բավական ծառահատումներ իրականացվեցին: «Այնպես որ, Ս.Սարգսյանն այդ շինարարությամբ հետաքրքրվել է հանուն իր բիզնեսի»,-հավելում է թերթը:
‘