‘Վաղը տեղի կունենան Վարդան Մինասյանի և Լյուբոսլավ Պենևի մամլո ասուլիսները’

1045

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Նույն օրը, երեկոյան ժամը19:00-ին էլ տեղի կունենա բուլղարացիների գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևի ասուլիսը: Ժամը 19:30-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Բուլղարիայի հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Բուլղարիայի հավաքականի հետ «Հանրապետական» մարզադաշտում, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին, Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում՝ Իտալիայի հավաքականի հետ:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի դյուրացմանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Է, եվրոպացիները հեչ էլ ուզեն, թե չէ` իրանց էինք մնացել’