‘Հումոր. Նոր մարզպետն ապրելու է աշխատավարձով. Մամուլ’

1080

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես մեր պաշ­տոնյաների բացարձակ մե­ծամասնությունը, շատ ազ­նիվ է և ունի հումորի բա­ցառիկ զգացում: Դա պարզվել է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի եր­կու հարցերին նրա տված կարճ պատասխաններից:

«Մարզպետ նշանակվելը ինչպե՞ս կազդի ձեր բիզ­նեսի վրա»,- երեկ կառավարության նիստից հետո հարցրել է թերթի թղթակիցը (Արամայիս Գրիգորյանը «Ավշարի» սեփականատերն է):

«Ես այժմ որեևէ բիզնեսով չեմ զբաղվում: Բնականաբար, անցնելով  պետական աշխատանքի՝ զբաղվելու եմ պետական գործունեությամբ»,- շատ ազնվորեն ասել է նորանշանակ մարզպետը՝ հավելելով, որ այլևս  «Ավշարի» սեփականատերը չէ: Եվ ուրեմն՝ ապրելու  եք աշխատավարձո՞վ,  հարցրել է թղթակիցը: «Այո»,- նույնքան ազնվորեն պատասխանել է մարզպետը: Իսկ ի՞նչ է արել Արամայիս Գրիգորյանը, «Ավշարի» բաժնետոմսերը վաճառե՞լ է՝ հարց­րել է թղթակիցը: «Այո, վաճառել եմ քեզ»,- հումոր է արել նորանշանակ մարզպետը:

Նախորդ հոդվածը‘Ֆաքսից հետո որոշել է գերմանացիներին սուրճ հյուրասիրել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը Վոլոչկովայից լավերին է բերելու. Մամուլ’