‘Ս. Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում հայցել է Յագլանդի աջակցությունը ‘

839

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստան է ժամանել ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:

Ընդգծելով ԵԽ դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում՝ Սերժ Սարգսյանն այդ առումով կարևորել է խորհրդաժողովի անցկացումը Երևանում և պարոն Յագլանդի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը:

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ երևանյան խորհրդաժողովի թեման իր համար չափազանց կարևոր և առաջնային նշանակություն ունի և հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: Հանդիպմանը, ինչպես փոխանցում է Սարգսյանի մամլո ծառայությունը, Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին:

Նախորդ հոդվածը‘Սեւանում իշխանի պաշարների վերականգնման հարցերով խորհուրդ կստեղծվի’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայուն ծանր է’