‘Bild. Տեր Շտեգենը կտեղափոխվի «Բարսելոնա»’

857

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի անդամ Մարկ-Անդե Տեր Շտեգեն հաջորդ մրցաշրջանում կտեղափոխվի «Բարսելոնա», այս մասին հաղորդում է գերմանական Bild-ը: Ինչպես պնդում է Bild-ն ու մի քանի իսպանական պարբերականներ, երեկ Բարսայի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան վերջնական համաձայնության է հասել «Բորուսիայի» և խաղացողի հետ, ըստ որի՝ Տեր Շտեգենի տրանսֆերը կարժենա 10 մլն €: Կատալոնական Mundo Deportivo-ն էլ չի բացառում, որ Բարսան ամռանը բացի Տեր Շտեգենից ևս մեկ դարպասապահ կգնի՝ նշելով Պեպե Ռեյնայի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Բարսան դարպասապահ է փնտրում այն բանից հետո, երբ Վիկտոր Վալդեսը հրաժարվեց երկարաձգել իր պայմանագիրը: կատալոնական թիմի հետ:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է Արարատի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը’
Հաջորդ հոդվածը‘Doing Business զեկույց. Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է’