‘ Վազգեն Մանուկյանը միջնորդել է, որ «Հոկտեմբերի 27»-ով դատապարտվածին վիրահատե՞ն’

1411

168.am-ի տեղեկություններով՝ երեկ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում (որն առավել հայտնի է որպես սրտաբանական կենտրոն) ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Բժիշկները վիրահատության ընթացքը գնահատել են բարեհաջող, իսկ հիվանդի վիճակը՝ բավարար: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է. 168.am-ի տեղեկություններով՝ գումարը հատկացնելու որոշման կայացման գործում զգալի ավանդ է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը — 2’
Հաջորդ հոդվածը‘ Գյումրիի ռազմաբազայի հրամանատար. ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում մենք կարող ենք մասնակցել’