‘Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը Հայաստանում աճել է 4.1 տոկոսով’

914

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2013 թվականի հունվար — սեպտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 4.1 %, մինչեւ 5 703.9 մլն կՎտժ, — ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 11 %, մինչեւ 1 799.3 մլն կՎտժ, ՀԷԿ — երի կողմից` նվազել է 4%, մինչեւ 1 811.3 մլն կՎտժ, ՀԱԷԿ – ի կողմից Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2,5%, մինչեւ 901.8 մլն կՎտժ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հողմային էլեկտրակայաների կողմից աճել է 25%, մինչեւ 1,5 մլն կիլովատ ժամ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել 68,7 հազ.հեգաջոուլ ջերմային էներգիա, այնքան, որքան 2012 թվականի նույն ժամանակահատվածում:

 

Նախորդ հոդվածը‘ 2013-ի հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից գոյացած հասույթը Հայաստանում աճել է 7.6 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘FEMEN-ը կրոնական սկանդալ է հրահրել’