‘
«Բարսենոլայի» առաջատարի վատ մարզավիճակը, ով վնասվածքից հետո անցկացրած 5 հանդիպումներում դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ, մտահոգում է ոչ միայն ակումբի երկրպագոներին, այլև Բարսայի ֆուտբոլիստներին: Վերջին հանդիպումներից հետո այն խոսակցությունների ֆոնին, ըստ որոնց՝ արդեն հիմա Լեոն պատրաստվում է 2014-ի «Մունդիալին», Բարսայի ավագները՝ Պույոլը, Չավին, Ինյեստան և Վալդեսը, որոշել են առանձին հանդիպում ունենալ արգենինացու հետ և հենց նրանից պարզել, թե ինչ է կատավում թիմի առաջատարի հետ, հաղորդում է կատալոնական Sport-ը:
Նշենք, որ «Էսպանյոլի» հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ինքը Լեոն հայտարարեց, որ դեռևս 100 %-ով պատրաստ չէ՝ խոստանալով, որ շուտով կրկին լավ մարզավիճակ ձեռք կբերի:
‘