‘ՊրոԿրեդիտ Բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 100 մլն ԱՄՆ դոլարը’

793

ՊրոԿրեդիտ Բանկի վարկային պորտֆելը նոյեմբերի 1-ին կազմել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար` աճելով մոտ 31.8 %-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի վարկային պորտֆելը շարունակում է դինամիկ տեմպերով աճել և ցուցադրել կայուն առաջընթաց: Միայն հոկտեմբերին այն ավելացել է 3 մլն ԱՄՆ դոլարով:

Աղբյուրի համաձայն, ՊրոԿրեդիտ Բանկը, որը Հայաստանում հիմնադրվել է 2008 թ.-ին, նպատակ ունի դառնալ միակ բանկը շատ փոքր, փոքր և միջին ձեռնարկությունների համար` մատուցելով նրանց ծառայությունների լայն տեսականի` վարկեր, ավանդներ, Visa վճարային քարտեր, ինտերնետային բանկային ծառայություններ, ինչպես նաև այլ հեռահար բանկային լուծումներ: 

Նշենք, որ ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի մի մասն է կազմում, որը բաղկացած է Գերմանիայում, Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ի (ProCredit Holding) կողմից: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են` «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ը (ProCredit Holding) – 79.51% բաժնեմասով, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»-ը (EBRD) – 10.83% բաժնեմասով, «Զարգացման Բանկ»-ը (KfW) – 9.66% բաժնեմասով:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Welt.de. Մխիթարյանն իր ընտանիքի, Հայաստանի սոցիալական վիճակի, Դորտմունդ տեղափոխության և Յուրգեն Կլոպպի մասին’