‘
Մադրիդի «Ռեալը» «Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու ուղղությամբ առաջին քայլերն է արել, տեղեկացնում է Marca-ն:
Իսպանիայի չեմպիոնը հարձակվողի տրանսֆերը ցանկանում է իրականացնել 2013թ. ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ: «Ռեալի» ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել Ֆալկաոյի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, ով հաղորդել է, որ իր հաճախորդը մեծ հավանականությամբ 2013թ. ամռանը կլքի «Ատլետիկոն»:
Doyen Group ներդրումային հիմնադրամը, որին պատկանում է Ֆալկաոյի իրավունքների 50 տոկոսը, ցանկանում է նրան վաճառել հաջորդ տարվա հունիսին: Ակնկալվում է, որ տրանսֆերի համար «Ռեալը» կվճարի 55 միլիոն եվրո:
Մինչդեռ «Ատլետիկոյի» ղեկավարությունը պնդում է, որ Ֆալկաոյի բոլոր իրավունքները պատկանում են իրենց ակումբին:
‘