‘Համանախագահներ. Սարգսյան-Ալիեւ հանդիպումը` նոյեմբերին’

993

Քիչ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը վերահաստատել են մտադրությունը հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ քննարկելու առաջ շարժվելու ուղիները: Համանախագահներ Իգոր Պոպովը` ՌԴ, Ժակ Ֆորը` Ֆրանսիա, եւ Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ, իրենց հայտարարության մեջ նշում են, որ շարունակում են աշխատանքը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Համանախագահները կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում եւ  հայտարարություններում: «Ռազմական գործողությունները, մասնավորապես՝ այս պահին, կարող են միայն դիտվել որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը կրկին ստել է. Մամուլ’