‘
Վրաստանում նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի խումբ անդամներ այս գիշեր Փոթի քաղաքի գլխավոր պողոտայում այրել են Ռուսաստանի դրոշը, որն այլ պետությունների դրոշների հետ մեկտեղ կախված է եղել քաղաքում անցկացվող մանկական փառատոնի կապակցությամբ: Ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտարարել են, որ «օկուպանտ երկրի դրոշը չպետք է ծածանվի Վրաստանում, հատկապես՝ այն քաղաքում, որը 2008 թ. օգոստոսին ենթարկվել է ռուսասատանյան ռազմական ագրեսիայի»:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել են Փոթիի քաղաքապետարանից, այդ միջադեպի առնչությամբ որոշում է կայացվել հրապարակից հանել միջազգային մանակական փառատոնի մասնակից բոլոր մյուս 17 պետությունների դրոշները ևս, փոխանցում է Interfax.ru-ն:
‘