‘Եղանակ. Հնարավոր է թույլ անձրեւ’

841

Նոյեմբերի 8-ին առանձին շրջաններում, 9-ին, 10-ին` առավելապես արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ: 11-ին, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևելյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի ցերեկը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:

Երևանում՝ այսօր հնարավոր է թույլ անձրև:

9-10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

10-ից 12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 

Երևանի  նոյեմբերի  8-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

•   Օդի առավելագույն ջերմաստիճան 21.40C (1941թ.)
•   Օդի նվազագույն ջերմաստիճան -4.60C (1981թ.)
•   Օդի միջին օրական ջերմաստիճան 8.40C
   

Նախորդ հոդվածը‘Բա ուրիշ ո՞ւմ կասկածեն, եթե ոչ ՕԵԿ-ին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Արարատի զինծառայողներին «օտպուսկ» են տվել և անձնագիր բաժանել’