‘Կրիշտիանու Ռոնալդու. Շատ լավ հիշում եմ իմ առաջին հանդիպումը հավաքականի կազմում’

975

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղում (1:1) հավաքականի կազմում 100-րդ հանդիպումն անցկացրեց:

«Շատ լավ հիշում եմ, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում իմ առաջին հանդիպումն անցկացրեցի 2003թ. օգոստոսի 20-ին՝ Ղազախստանի դեմ: Դա իմ կյանքի ամենահիշարժան պահերից էր, այն սկիզբ դրեց իմ ճանապարհորդությանը, որով հպարտանում եմ:

Ցանկանում իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ օգնել են հասնել այդ ցուցանիշին: Երբ վերջին հանդիպմանը խաղադաշտ մտանք, տեսա, թե ինչպես են երկրպագուները հսկայական պաստառ բացել, որի վրա գրված էր. «100 խաղ, մոլորակի լավագույն ֆուտբոլիստը»: Շատ հաճելի էր»,- գրել է Ռոնալդուն Ֆեյսբուքի իր էջում:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» անդամը Սերժ Սարգսյանից պահանջում է պատժել «Նատալի ֆարմին»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ԺՀԵՖ պատվիրակության հետ ‘