‘Շանթ Հարությունյանին կալանավորեցին. Կալանավորների թիվը հասավ 14-ի ‘

1371

Ոստիկանությունը նոր հաղորդագրություն է տարածել, ըստ որի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների արդյունքում ձերբակալվածներց եւս 6-ը կալանավորվել են:

Ըստ ոստիկանության, ձերբակալվածներից  Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձերբակալվածներից ևս 6-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը.

Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս),

Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս),

Մկրտչյան Դավիթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս),

Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս),

Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս),

Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս):

Ձերբակալվածներից  մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Վահե:

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը որոշել է խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամկետները’
Հաջորդ հոդվածը‘Աղբահանների գործադուլի պատճառով Մադրիդի փողոցներում աղբակույտեր են գոյացել’