‘
Երեկ՝ նոյեմբերի 8-ի գիշերը Կոտայքի մարզում անհայտ անձը կամ անձինք այրել են Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի տարածքում տեղադրված արագաչափը, տեղեկացնում է Sahmshyan.com-ը: Ըստ աղբյուրի, կատարվածի մասին արդեն տեղեկացրել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին, որտեղից էլ տեղեկացրել են ոստիկանության Նաիրիի բաժնին: Փաստի առթիվ նույն բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ սա արդեն թվով 4-րդ դեպքն է, երբ վնասում են արագաչափերը:
‘