‘Ախթալայում բողոքի ալիք է հասունանում’

1455

Ախթալայի ավագանու անդամ Սասուն Վարդումյանը, անդրադառնալով Ախթալայի քաղաքապետի ապօրինի որոշումներին, ֆեյսբուքում գրառում է կատարել. «2013 թ.հոկտեմբերի 30-ին Ախթալա քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ 5 կողմ, 2 դեմ քվորումով հաստատվել են մանկապարտեզների նոր վարձավճարների դրույքաչափերը՝ 3000 ից ավելանալով 5000 դրամի,ինչը բողոքի լայն արձագանք է ստացել:Ես՝ ավագանու անդամ Սասուն Վարդումյանս, նշված հարցը նոյեմբերի 12-ին կայանալիք հերթական նիստի օրակարգ  մտցնելու առաջարկով գրավոր դիմել եմ Ախթալայի քաղաքապետարան: Նշեմ նաև,որ նոյեմբերի 12-ին կայանալիք նիստի մասին բնակչությանը չի տեղեկացվել լրատվամիջոցներով կամ հայտարարությամբ,ինչը օրենքի կոպիտ խախտում է: Ես իմ սեփական ուժերով կայանալիք նիստի մասին տեղեկացրել եմ բնակչության լայն շրջաններին, և մանկապարտեզ հաճախրղ երեխաների ծնողները ցանկություն են հայտնել մասնակցել նիստին և իրենց բողոքի ձայնը արտահայտել: Սակայնայսօր, ժամը 12 :45-ին, ինձ զանգահարել է Ախթալայի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գ. Մելքոնյանը և հայտնել, որ նիստը տեղափոխվել է այսօր, ժամը 13 00-ին:Սա արել են դիտավորյալ, որպեսզի վաղվա կայանալիք նիստն ու բողոքի ակցիան չկայանան:

Այսօրվա նիստը չի կայացել բավարար քվորում չապահովելու պատճառով, և կայացվել է կեղծ որոշում՝ ավագանու նիստը մեկ շաբաթով հետաձգել, որը նույնպես օրենքի խախտում է:Մենք դեմ ենք այս անօրինականություններին  և պայքարելու ենք միջև վերջ: Վաղը,նոյեմբերի 12 ին , ժամը 13- ին մենք գնալու ենք նիստի՝ մեր բողոքի ձայնն արտահայտելու:

Բոլոր լրատվամիջոցներին խնդրում եմ միանալ մեզ»:

Նախորդ հոդվածը‘Դիզայներ-գյուտարարը ներկայացրեց իր առաջին ցուցահանդեսը Երեւանում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինյան իշխանությունները ապացուցված են համարում Արաֆաթի թունավորման փաստը’