‘Օրվա համառոտ ամփոփում’

867

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ «Կանազի» հոսպիտալում ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկն այս պահին հիվանդանոցում է, իսկ մյուսների նկատմամբ հարուցվել է քրեական գործ. տղաները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

«Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը խոսել է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հիմքում դրված փաստաթղթերի շինծու լինելու մասին։

Հայ ազգային կոնգրեսի վարչությունը շարունակում է տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները: 

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանումներ է ներկայացրել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ: 

Նոյեմբերի 12-ին նախագահական նստավայրի դիմացից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել «բերանը կարած» հացադուլ անող Աշոտ Խուդոյանին, ում մի քանի ժամ հետո ազատ են արձակել:

Ընդդիմությունը Ազգային ժողովում պահանջել է «կենսաթոշակների» օրենքի կիրառումը հետաձգելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարել: 

Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ չի մասնակցի ԱԺ-ում իրականացվելիք քվեարկությանը` ԼՂՀ անկախության ճանաչումը համարելով ժամանակավրեպ: 

Բաբկեն Պիպոյանը այսօր հրաժարվել է շարունակել աշխատանքը տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովում:

Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացել է: Նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ազգային ժողովը այսօր հաստատեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։ ՎՊ նախագահի ընտրությանը մասնակցած 101 պատգամավորներից կողմ քվեարկեց 88-ը, դեմ՝ 13-ը, ձեռնպահ չէր գրանցվել։ 

Սերժ Սարգսյանը այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Այցի մասին, սակայն, նախապես չի հայտարարվել:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի միայնակ վետերանի հուղարկավորությանը հարյուրավոր մարդիկ են մասնակցել’