‘
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում՝ շասսիի անսարքության պատճառով, հինգշաբթի հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Միխեիլ Սահակաշվիլին չի կարողացել Ռումինիայից Վրաստան վերադառնալ նախատեսված ժամին, քանի որ թռիչքից տասը րոպե հետո հարկադրական վայրէջք է կատարել: Պատճառը տեխնիկական անսարքությունն էր, մասնավորապես, շասսիի հետ կապված խնդիրները», — ասվում է նախագահի աշխատակազմի հայտարարությունում:
‘