‘
2014 թվականին Հայաստանում կավելանա երեխա ծնվելու համար նախատեսվբած միանվագ նպաստի չափը: Այս մասին այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով «2014 թվականի բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նախարարի, երրորդ և չորրորդ երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը ներկայիս 430 հազար դրամից կավելանա մինչև 1 մլն. դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` 1.5 մլն. դրամ: Սարգսյանն ընդգծել է, որ այդ միջոցների ընտանիքները կանխիկ կստանան 500 հազ.դրամը, իսկ մնացած միջոցներով կձևավորվի «ընտանեկան կապիտալ»: Ընտանեկան կապիտալի միջոցները կարելի է օգտագործել բնակարանային պայմաններրի բարելավման նպատակով ստացվող վարկերի ներգրավման, դրանց տոկոսների մարման, բժշկական պոլիսների ձեռքբերման, ինչպես նաև երկրի բուհերում բազմազավակ ընտանիքների երեխաների կրթության համար:
‘