‘
Ազգային ժողովի դիմաց ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ցույց անող քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հորդորեց ցուցարարներին ՀՀԿ գրասենյակում հանրապետական պատգամավորներից պահանջել` մասնակցել ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին:
Իր հերթին՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ցուցարարներին կոչ արեց հաստատակամ լինել եւ չընկճվել: «Հանրապետականները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ թքած ունեն Սահմանադրության վրա», — նշեց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թեեւ դեմ չէ, որ ցուցարարները գնան ՀՀԿ գրասենյակի մոտ, բայց կասկածում է, որ այդ ցույցը կստիպի հանրապետականներին գալ խորհրդարան: Որովհետեւ, ըստ պատգամավորի, ՀՀԿ-ականները պատրաստ չեն քննարկմանը եւ իրենց ներկայացրած փաստարկների դեմ հակափաստարկներ չունեն:
‘